Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 15.03.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը երեք պարտություն կրեց և զիջեց դիրքերը. արագ շախմատի մրցաշար

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի կողմից անցկացվող արագ շախմատի առցանց խոշոր մրցաշարում կայացան 6-10-րդ տուրերի պարտիաները:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը նախ պարտվեց Վեսլի Սոյին ու  մրցաշարի առաջատար Անիշ Գիրիին, ապա ոչ-ոքի խաղաց Դանիլ Դուբովի հետ: Իններորդ տուրում հայ շախմատիստը զիջեց Հիկարու Նակամուրային, իսկ 10-րդում հաղթեց Յորդեն Վան Ֆորեստին: Լևոն Արոնյանը 5 միավորով այժմ կիսում է 7-9-րդ տեղերը:

Այսօր տեղի կունենան նախնական փուլի վերջին հինգ տուրերը: Հայ շախմատիստը հաջորդաբար կհանդիպի Մաքսիմ Վաշյե-Լագրավի (6 միավոր), Ալիռեզա Ֆիրուջայի (6), Մագնուս Կառլսենի (7,5), Դավիդ Անտոն Գուիխարոյի (2,5) և Նիլս Գրանդելիուսի (4) հետ:

Փլեյ-օֆֆ մտնելու համար հարկավոր է զբաղեցնել 1-8-րդ տեղերից մեկը: