Բացել լրահոսը Փակել լրահոսը
42
A A
Պաշտոնական

Արցախի ՊՆ–ն նույնպես հերքում է Կարմիր շուկայի մասին լուրը

Արցախի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է հայկական զինված ուժերի զինծառայողներին Կարմիր շուկայի ճանապարհից հանելու մասին լուրը` նշելով, որ դա իրականությանը չի համապատասխանում։

«Հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին, իրականությանը չեն համապատասխանում»,– ասված է ԱՀ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարությունը նաև հորդորում է զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև գոյություն չունեցող տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց: