Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aleksanyan
A A
Սպորտ

Մրցամարտից հրաժարվեցինք, որպեսզի Արթուրի վնասվածքը չխորանար. Գևորգ Ալեքսանյան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Կիևում կայացած մրցաշարում բրոնզե մեդալ նվաճելու լավ հնարավորություն ուներ, սակայն նա բաց թողեց 3-րդ տեղի համար գոտեմարտը: Ինչպես «Ա1+»-ին նշեց ըմբիշի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, ով Հայաստանի հավաքականի, ինչպես նաև իր որդու անձնական մարզիչն է, մրցամարտից հրաժարվելու հիմնավոր պատճառ ունեին իրենք:

«Կիևի մրցաշարը մեր նախապատրաստական փուլի մեջ էր մտնում: Չորս մենամարտ անցկացրինք, ինչը նորմալ էր մեր համար Ցավոք, կիսաեզրափակիչ մրցամարտում զգացնել տվեց ձեռքի մատների վնասվածքը: Որպեսզի այն ավելի չխորանա, մենք հրաժարվեցին 3-րդ տեղի համար մարտից, քանի որ նպատակ չէինք դրել այնտեղ անպայման մեդալ նվաճելու: Գլխավորը մրցակցային փորձ ձեռք բերելն էր», - ասաց ավագ Ալեքսանյանը: 

Մեր այն հարցին, արդյոք պատրաստ է Արթուր Ալեքսանյանի օլիմպիական խաղերին պատրաստվելու ծրագիրը, փորձառու մասնագետն ասաց.

«Առաջիկայում մենք նախատեսել ենք ուսումնամարզական հավաքներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Մինչև օլիմպիական խաղերը պլանավորել են մասնակցել միջազգային ևս մեկ մրցաշարի: Դեռ կոնկրետ չենք որոշել, թե որ մրցաշարին ենք մասնակցելու: Դրանք երկուսն են: Հույս ունեմ, որ մեր կողմից կազմված ծրագիրը կօգնի լավ նախապատրաստվել, և Արթուրը լրիվ կազմ ու պատրաստ կդիմավորի օլիմպիական խաղերը: Ըմբշամարտի մրցաշարերը տեղի կունենան օգոստոսի 1-8-ը», - եզրափակեց Գևորգ Ալեքսանյանը: