Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxitaryan 13,03,
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը հավանաբար բաց կթողնի 2022թ աշխարհի առաջնության մեկնարկը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հավանաբար բաց կթողնի մեր ազգային թիմի առաջիկա հանդիպումները: 

Բանն այն է, որ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Ռոմա» - «Շախտյոր» առաջին խաղում նա վնասվածք էր ստացել և փոխարինվել: Բուժզննումը ցույց է տվել, որ ֆուտբոլիստի մոտ վնասված է աջ ոտքի խաչաձև մկանը: Այն բուժելու համար Հենրիխ Մխիթարյանից կպահանջվի մոտ երեք շաբաթ: 

Նշենք, որ մարտի 25-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի 2022թ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը: Մեր թիմը կհյուրընկալվի Լիխտենշտայնի ընտրանուն: Երեք օր հետո Հայաստանը կընդունի Իսլանդիայի ազգային թիմին, իսկ վեց օր անց՝ Ռումինիային: Դա նշանակում է, որ Հենրիխ Մխիթարյանը ստիպված կլինի բաց թողնել աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկը: