Բացել լրահոսը Փակել լրահոսը
160830406_1709401792566219_6809690145546527320_n
A A
Պաշտոնական

Տաթև-Աղվանի ավտոճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Թթուջուր-Նավուր, Գնդեվազ- Ջերմուկ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
? Տաթև_Աղվանի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
? Դիլիջանի, Սևանի, Կապանի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ և Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
✅ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
✅ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
? Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։