Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Երբևիցե որևէ մեկի մտքով չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր». Վիտալի Բալասանյան (տեսանյութ)

Երբևէ որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր:

Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսության «Օր․ Թեմա» ծրագրին տված հարցազրույցում նշել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, հայտնում է «Արցախպրեսը»:
 
«Արցախն ունեցել է, ունի և ունենալու է Զինված ուժեր` ավելի մոբիլ, ավելի մարտունակ: Մենք բոլորս միասին ընդհուպ կարող է օգնենք, թույլ չտանք, որ ռազմական ճանապարհով որևէ հարց լուծվի Հայաստանի Հանրապետությունում: Նույնը վերաբերում է Արցախի Հանրապետությանը: Ամեն ինչ պետք է անել քաղաքակիրթ ճանապարհով»,- ասել է նա:
 
Բալասանյանը նշել է՝ Արցախը չեն թողնելու` որևէ մեկի գրկում լինի, Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական: 
 
«Ավելի քան վստահ եմ, Հայաստանի Հանրապետության հետ մենք ունենալու ենք մեկ միասնական մեծ Արմենիա», - ասել է ԱԽ քարտուղարը։