Բացել լրահոսը Փակել լրահոսը
159758373_905630866896137_1041402334583524556_n
A A
Պաշտոնական

Աննա Հակոբյանը Գյումրիում այցելել է պատերազմում վիրավորումներ ստացած ժամկետային զինծառայողին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր Գյումրիում այցելել եմ պատերազմում բեկորային վիրավորումներ ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Մանուկյանին: Դավիթը վերականգնողական բուժման ընթացքի մեջ է։

Այցելել եմ նաեւ Արթիկ՝ պատերազմում անմահացած պայմանագրային զինծառայող Սահակ Վարագյանի ընտանիքին, ով հայրենիքին ժառանգել է երեք որդի եւ նորածին, աննման դուստր՝ Սոսե անունով»։