Բացել լրահոսը Փակել լրահոսը
1579073594_0_0_3092_1739_1920x0_80_0_0_768f1ff7d0e4bf717941a9222cf985bf
A A
Քաղաքականություն

Բայրամովը դիմել է ՄԱԿ-ին՝ մեղադրելով Հայաստանին Արցախ զորքեր տեղափոխելու փորձի մեջ

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում նշել է, թե  Հայաստանը Լեռնային Ղարաբաղում «ապօրինի ռազմական անձնակազմ տեղակայելու փորձեր է անում», գրում է ТАСС-ը։

Նամակում  Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին հայտնում է Հայաստանի կողմից Լաչինի միջանցքով քաղաքացիական հագուստով և քաղաքացիական մեքենաներով անձնակազմի գաղտնի տեղափոխման մասին՝ ռուս խաղաղապահների կողմից իրականացվող վերահսկողական ընթացակարգերից խուսափելու նպատակով։