Բացել լրահոսը Փակել լրահոսը
101474883_3253427091358751_1854700134068125696_o
A A
Պաշտոնական

Ամբողջական և խիստ սահմանափակումների անցնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ԱՆ

Հանրության շրջանում շահարկվող լուրերը, թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը: Այս պահին նման հարց չի քննարկվում: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն: