A
A
«Ուրարտուն» գավաթային խաղում իր հարկի տակ պարտվեց «Նոային» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանակում այսօր Երևանի «Ուրարտուն» իր հարկի տակ ընդունեց գործող գավաթակիր «Նոային»:
Առաջին խաղակեսում խփած երկու գոլերի հաշվին հյուրերը հաղթեցին 2:0 հաշվով: Հանդիպման 24-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը վստահ իրացրեց 11մ հարվածը, իսկ մեկ րոպե անց Էլիստանո Չիրո Մանգան հեռահար հարվածով գրավեց տանտերերի դարպասը:
Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 2-ին: