Բացել լրահոսը Փակել լրահոսը
ցորենի-այլուչ
A A
Պաշտոնական

Ցորենի և ալյուրի շրջանառության ոլորտի ուսումնասիրության արդյունքները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է ցորենի և ալյուրի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության շրջանակում մասնավորապես որոշվել է նշված ոլորտում ապրանքային շուկաների աշխարհագրական և ապրանքատեսակային սահմանները, սուբյեկտների կազմը, կենտրոնացվածության աստիճանը, վերլուծվել են գոյություն ունեցող հնարավոր մրցակցային խնդիրները, ոլորտը կարգավորող իրավական դաշտը, ներկայացվել համաշխարհային տնտեսության զարգացման տարբեր սցենարների պարագայում ցորենի միջազգային գների կանխատեսումները և այլն:
?Ուսումնասիրությունն իրականացվել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ:
Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ http://competition.am/uploads/resources/flour.pdf :
 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով