Բացել լրահոսը Փակել լրահոսը
160195544_798326800767464_6088574179363661438_n
A A
Պաշտոնական

Հրուշակեղենի արտադրամասին թույլատրվել է վերսկսել աշխատանքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն այցելել են ԱՏՈՄՄԻԼԵՆ ՍՊԸ-ի հրուշակեղենի արտադրություն՝ ստուգելու այդ ընկերության կասեցումից հետո տրված հանձնարարականների կատարումը:

Պարզվել է, որ նախկինում հայտնաբերված թերություններն ամբողջությամբ վերացվել են՝ իրականացվել են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ, ախտահանվել են սարքավորումները, առանձնացվել են վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ հատվածները:

Արդյունքում, տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, սահմանված կասեցումը վերացվել է:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին