Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

«Չայնիի ոլորաններ»-ում բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած

Մարտի 12-ին, ժամը 09:16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են 10 տրանսպորտային միջոց։

Փրկարարները «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս Գ) ուղևոր Ա Վ-ին (ծնված 1999 թ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։