Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իրավիճակը Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում (տեսանյութ)

Ընդդիմության ներկայացուցիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարունակում են փակ պահել Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները։ Քաղաքացիները գիշերում են այնտեղ տեղադրված վրաններում, փողոցների տարբեր հատվածներում կարելի է հանդիպել նաև վառվող խարույկների։

Տեղում հսկողություն է իրականացնում նաև ոստիկանությունը։

«Ա1⁺»-ի տեսախցիկը շրջեց Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներով, զրուցեց այնտեղ գիշերող քաղաքացիների հետ։

Նրանք պնդեցին, որ շարունակելու են իրենց պայքարը մինչև հասնեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Քաղաքացիներից մեկը նույնիսկ նշեց՝ առաջին հնարավորության դեպքում կփակեն նաև Ազգային ժողովի տնտեսական մուտքը, որպեսզի պատգամավորները ելքի ու մուտքի հնարավորություն չունենան։