A
A
Հայաստանի թիավարները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի թիավարներն այժմ նախապատրաստվում են Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր ակադեմիական թիավարները հանդես կգան իտալական Վարես քաղաքում ապրիլի 5-7-ը կայանալիք վարկանիշային մրցումներին: Որակավորման վերջին մրցաշարն այս ձևում նշանակված է մայիսի 21-23-ը՝ Շվեյցարիայի Լյուցեռնում: Բայդարկա և կանոէ մրցաձևերում օլիմպիական ուղեգրերը կխաղարկվեն Հունգարիայի Տեգեց քաղաքում, մայիս ամսին: Երկու դեպքում էլ մերոնք ելույթ կունենան երկտեղանոց նավակներով:
Հիշեցնենք, որ 2020թ Տոկիոյի օլիմպիական խաղերը կկայանան այս տարվա հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը: