Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հրդեհ Եղվարդի խճուղում տուժածներ չկան (տեսանյութ)

Մարտի 11-ին, ժամը 18:43-ին Կոտայքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղու նախկին «Արաքս» գործարանի պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Պարզվել է, որ չգործող գործարանի տարածքում (մոտ 70 քմ) այրվում են ստվարաթղթե արկղեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:29-ին, մարվել՝ 20։09-ին։ Այրվել են 10 քմ կուտակված ստվարաթղթե արկղեր։