Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ffa
A A
Սպորտ Պաշտոնական

Յուրի Ջորկաեֆֆը ժամանել է Երևան (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆֆը Երևանում է:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, աշխարհահռչակ ֆուտբոլիստը, որն այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, այսօր այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ընթացքում նա քննարկել է հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները և ներդրումային ապագա ծրագրերը: Յուրի Ջորկաեֆֆը նաև ծանոթացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և նրա մարզչական շտաբի անդամների հետ: