Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 11.03.
A A
Սպորտ

Հայաստանի 8 ըմբիշ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին

Մարտի 18-21 Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք ըմբշամարտի Եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում Հայաստանից հանդես կգան 8 ըմբիշ։

 

Ազատ ոճ

57 կգ՝ Արսեն Հարությունյան

65 կգ՝ Վազգեն Ալիխանյան

74 կգ՝ Հրայր Ալիխանյան

86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան

 

Հունահռոմեական ոճ

60 կգ՝ Գևորգ Ղարիբյան

67 կգ՝ Սլավիկ Գալստյան

87 կգ՝ Արթուր Շահինյան

130 կգ՝ Դավիթ Օվասապյան

Ըմբիշների ցանկը հրապարակել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն միայն եզրափակիչ մտած ըմբիշները:

Հիշեցնենք, որ Հայաստանն արդեն ունի երկու օլիմպիական մասնակից ըմբշամարտում։ Նրանք են հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու 2016թ օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։