Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Բոստոնը հրաժարվում, չեղարկում և ներողություն է խնդրում պրոպագանդայի հռչակման համար․ Ամերիկայի հայկական համագումար

 «Բոստոնի քաղաքապետ Մարտի Ուալշը մարտի 10-ի  իր նամակում ներողություն խնդրեց Ադրբեջանի կողմի ներշնչված գաղափարներով պրոպագանդայի համար և ճիշտ որոշում կայացրեց այն չեղարկելու մասին», – հայտարարեց Հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում քաղաքապետ Ուալշին և շատ բարձր ենք գնահատում քաղաքապետի անկեղծությունն ու նվիրվածությունը ճիշտ քայլ անելուն: Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել բոստոնցի գործընկերներ Փիթեր Քութուջյանին, Բերջ Նաջարյանին և դոկտոր Արամ Կալիգյանին այս հարցում իրենց կարևոր աշխատանքի համար», – հավելեց Բարսամյանը:
 
Բոստոնի շրջանի ամերիկահայ համայնքին ուղղված իր նամակում քաղաքապետը, ով Բայդենի վարչակազմում ԱՄՆ-ի աշխատանքի նախարարի թեկնածու է, իր երախտագիտությունը հայտնեց «Բոստոն քաղաքի և հայ ժողովրդի միջև խորը և երկարատև հարաբերությունների համար», նշելով, որ համայնքը «ստեղծեց մեր քաղաքի ամենաթանկագին վայրերից մեկը՝ Հայկական ժառանգության պուրակը, Ռոզ Քենեդի Գրինուեյ (խճուղու) վրա»: Նամակում նաև ընդգծվեց, որ 2015թ.-ին «մենք անցկացրեցինք հատուկ հարյուրամյակի ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության զոհերի համար»:
 
«Հայկական համագումարը կշարունակի քննադատել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ճշմարտությունից շեղվելու այս պրոպագանդայի արշավը, որով փորձում են մաքուր ներկայացնել մարդու իրավունքների իրենց ահռելի արձանագրությունը, մասնավորապես՝ իրենց բռնությունները հայ ժողովրդի դեմ և Հայոց ցեղասպանության ժխտումը», – եզրափակեց Բարսամյանը:
 
Ամերիկայի հայկական համագումար