Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Մարտի 10-ին, ժամը 15:49-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքում Երկաթուղային փողոցի թիվ 1 հասցեում՝ Անիի ոստիկանության բաժնի դիմաց ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։01-ին, մարել՝ 16։05-ին։ Այրվել է «Audi» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: