Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Մեսրոպ Մաշտոց համալսարանում (տեսանյութ)

Մարտի 10-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է  Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ: 

Նախագահ Հարությունյանը խոսել է վերջին պատերազմի ընթացքի և հետևանքների մասին, ներկայացրել Արցախի ապագայի վերաբերյալ իշխանությունների ծրագրերը: 

Արայիկ Հարությունյանն   ընդգծել է,  որ այսօր հայկական պետականության առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու համար անհրաժեշտ է միասնական լինել: Նախագահը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների   հարցերին, այնուհետև՝ բուհի ղեկավարության հետ քննարկել կրթության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: