Բացել լրահոսը Փակել լրահոսը
773x435_cmsv2_48073b00_5232_5fa4_8f66_13039e90cf8a_5438206
A A
Քաղաքականություն

Անկարայի դատարանը 5 հոգու ցմահ ազատազրկել է Ռուսաստանի դեսպանի սպանության գործով

Անկարայի առանձնապես ծանր հանցագործությունների գործերով դատարանը Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով հինգ մեղադրյալների դատապարտել է ցմահ ազատազրկման, գրում է Ermenihaber.am-ը։

Դեսպան Կարլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայի Արդիական արվեստի թանգարանում ելույթ ունենալու պահին: Թուրք ոստիկանները տեղում սպանել են դեսպանի վրա կրակ արձակած նախկին ոստիկան Մևլութ Ալթինթաշին:

Դատարանը Սալիհ Յըլմազին մեղավոր է ճանաչել դեսպանին սպանելու հրահանգ արձակելու, իսկ Շահին Սեհութին՝ մարդասպանի գործողությունները ղեկավարելու համար: Երկու ամբաստանյալները դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Վեց ամբաստանյալ անմեղ է ճանաչվել, իսկ ութ հոգի էլ  դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button