Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարծում եմ՝ ԳՇ պետ նշանակելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մտքում Արգիշտի Քյարամյանն է կամ իր աներձագը․Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Ամբողջ գիշեր քաղաքացիների հոսքը չէր դադարում, բազմաթիվ քաղաքացիներ գալիս էին սատարելու, բարեբախտաբար, ողջ գիշեր ամեն ինչ հանդարտ անցավ։ Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցվելու վերաբերյալ Կառավարության հայտարարությանը և նախագահի՝ Սահմանադրական դատարան դիմելուն, Մանուկյանն ասում է․

«Կա վիճելի հարց, նախագահը հայտարարել է, որ դիմել է ՍԴ օրենքի սահմանադրականությունը ճշտելու հարցով, որի վրա հղում անելով՝ Կառավարությունն ասում է, որ իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը ԳՇ պետ չէ։ ԳՇ պետի պաշտոնավարումը կարգավորվում է Հայաստանի Սահմանադրությամբ, 2020 թվականին նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ ճշտելու իր գործառույթները, ՍԴ-ն արձանագրել է՝ Հայաստանի նախագահը նշանակում է Գլխավոր շտաբի պետ, ազատման մասին խոսք չկա»։

Մանուկյանը պնդեց՝ բոլոր չափորոշիչներով Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ Գլխավոր շտաբի պետ։

Ըստ Մանուկյանի՝ Նիկլո Փաշինյանն առաջին օրվանից եկել է՝ նպատակ ունենալով ՀՀ զինված ուժերը գլխատել․

«Նրա թիրախներց մեկը եղել է ՀՀ զինված ուժերը, այսօր էլ հետևողական փորձում է ջլատել»։

Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի պետի պաշտոնում վարչապետի նախընտրած թեկնածուներին, Մանուկյանն ասում է․

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի մտքում Արգիշտի Քյարամյանն է կամ իր աներձագը, որովհետև իրենց ուղեղն այդ մակարդակից վերև չի բարձրանում: Այն ավերը, որը բերեց Փաշինյանը... Մի օր «ոտքի դատարանն է գալիս» արտահայտությունից հետո այդ ամենի մասին կխոսվի», - նշեց Մանուկյանը։