Բացել լրահոսը Փակել լրահոսը
159384464_927110021373531_4750076013058918005_o
A A
Պաշտոնական

Տավուշի մարզպետը հանդիպել է ճանապարհը փակած տավուշցիների հետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հանդիպել է մի խումբ տավուշցիների, որոնք ավելի վաղ կարճ ժամանակով փակել էին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը:
 
Հայկ Չոբանյանն արձագանքել է Տավուշի սահմանազատման աշխատանքների հետ կապված ապատեղեկատվությանը և պատասխանել բոլոր հարցերին։ Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ իրենց նպատակը քաղաքական չէ, այլ ուղղակի ցանկանում են համոզվել, որ մեր սահմանները վտանգված չեն։ Մարզպետը լիարժեք պարզաբանումներ է տվել սահմանային գոտու պահպանման սկզբունքների, առկա իրավիճակի, հնարավոր վտանգների վերաբերյալ։
 
Ճանապարհը փակելու վերաբերյալ մարզպետը խիստ դիրքորոշում է հայտնել առ այն, որ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները չպետք է փակվեն: Հանդիպման մասնակիցները նշեցին, որ մարզպետի կողմից հայտնած մտքերի, մոտեցումների և սկզբունքների նկատմամբ առարկություններ և անվստահություն չունեն։