Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Հայաստանի երիտասարդ ընբիշները 8 մեդալ են նվաճել Կիևում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Ուկրաինայում մասնակցել է միջազգային մրցաշարի, որտեղ նվաճել 8 մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մրցաշարի հաղթողներ են դարձել և ոսկե մեդալներ նվաճել 65 կգ քաշային Դավիթ Մարգարյանը, 74 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը: Արծաթե մեդալակիր են դարձել Լևիկ Միքայելյանը (61 կգ) և Արթուր Սարդարյանը (65 կգ), բրոնզե մեդալակիր՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ) և Կնյազ Իբոյանը (79 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչն է Ավետիք Վարդանյանը:

Մրցաշարին մասնակցել են Ուկրաինայի, Մոլդովայի, Սլովակիայի, Լիտվայի և Հայաստանի մոտ 160 ըմբիշ: