Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղարամյանը արծաթե մեդալակիր

Սպորտ

Ֆրանսիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Տիգրան Ղարամյանին շախմատի Փարիզի բաց առաջնությունում գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի:

Չնայած վերջին երկու տուրերում նա հաղթանակ տարավ, սակայն այդպես էլ չկարողացավ շրջանցել մրցաշարի միանձնյա առաջատար Սեբաստիան Ֆելերին (Ֆրանսիա), քանի որ վերջինս էլ ցույց տվեց 100 տոկոսանոց արդյունք վերջնամասում: Ֆրանսիացի շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր, իսկ Տիգրան Ղարամյանը` 7,5:

Մրցաշարին մասնակցող հայազգի շախմատիստներ Թոմաս Սահաջյանն ու Գարի Գիրոյանը անկայուն հանդես եկան եւ զբաղեցրին համապատասխանաբար 30-րդ եւ 47-րդ տեղերը: