Բացել լրահոսը Փակել լրահոսը
Armen-Sargsyan-Onik-Gasparyan
A A
Պաշտոնական

Նախագահը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում են․ որևէ  միջնորդի կարիք չկա․ Նախագահի աշխատակազմի արձագանքը

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը

Նախագահ Սարգսյանը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում են,  ուստի որևէ  միջնորդի կարիք չկա. նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը

 

Որոշ լրատվամիջոցներ տարածել են հերթական ապատեղեկատվությունը, թե իբր  նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: Հերթական անգամ փաստում ենք, որ սույն տեղեկատվությունն ակնհայտ կեղծիք է և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: 

 

Նախագահ Սարգսյանը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում և զրուցում են,  ինչի մասին տրվում է համապատասխան պաշտոնական տեղեկություն: Ուստի որևէ  միջնորդի, առավել ևս կեղծ միջնորդի կարիք չկա:

 

Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց:

Հանրապետության նախագահի աշխատակազմ