Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+suseramart
A A
Սպորտ

Հայտնի են սուսերամարտի Հայաստանի 2021թ չեմպիոնները

Նորագավիթի  սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում կայացել է սուսերամարտի Հայաստանի հերթական առաջնությունը: 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մրցաշարին մասնակցել են Երևանի, Գյումրիի և Վանաձորի 96 մարզիկ-մարզուհի (27 կին, 69` տղամարդ):

Տղամարդկանցից Հայաստանի 2021թ չեմպիոնի կոչման են արժանացել երևանցիներ  Էդվարդ Օվիկյանը (խոցասուսեր), Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր) և գյումրեցի Վահան Նազարեթյանը (թրասուսեր), կանանցից՝ Աիդա Ալոյանը (ճկասուսեր) և Էմմա Պողոսովան (խոցասուսեր, երկուսն էլ՝ Երևան):

Մեր սուսերամարտիկներն առաջիկայում ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում: Մեծահասակները կնախապատրաստվեն ապրիլին Մադրիդում անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին, իսկ երիտասարդները՝ Կահիրեում կայանալիք աշխարհի առաջնությանը: