Մրցավարները հայտնի են
Աջակցիր «Ա1+»-ինՍերբիայի լրատվամիջոցները ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման փուլում Բելգրադի «Պարտիզանի» առաջիկա մրցակից Երեւանի «Փյունիկի» մասին տեղեկություններ ստանալու համար Facebook-ի միջոցով կապ են հաստատել Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկու հետ եւ փորձել մի քանի հարցեր պարզել:
Մակեդոնացի մասնագետը դրանց պատասխաններում նշել է, որ «Փյունիկն» անցած տարվա համեմատ ավելի թույլ է հանդես գալիս եւ վերջին ամսվա մեջ աշխատում է միավորներ չկորցնել, որպեսզի շատ ետ չմնա Հայաստանի առաջնությունում: «Պարտիզանն» ավելի փորձառու թիմ է, հատկապես երբ խոսքը վերաբերում է միջազգային խաղերին: Սակայն Բելգրադում թիմը պետք է ձգտի խոշոր հաշվով հաղթանակ տանի, որպեսզի պատասխան խաղում խնդիրներ չառաջանան: «Պարտիզանը» ոչ մի դեպքում չպետք է թերագնահատի «Փյունիկին», - գրել է Կուզմանոսկին:
Այն, թե Սերբիայում որքանով են տեղյակ Հայաստանի ֆուտբոլի մասին, ցույց է տալիս տեղի մարզական կայքէջերից մեկի պատրաստած նյութը նվիրված «Փյունիկին»: Հայաստանի չեմպիոնի լուսանկարի տեղը նրանք տեղադրել են ներկայումս Հայաստանի 1-ին խմբում հանդես եկող Երեւանի «Արարատի» լուսանկարը:
Հավելենք, որ «Պարտիզան» - «Փյունիկ» խաղի գլխավոր մրցավար է նշանակվել նորվեգացի Տոմի Սկյարվենենը, իսկ պատասխան խաղի վարումը վստահվել է լեհ մրցավար Մարսել Բորսկիին: