Բացել լրահոսը Փակել լրահոսը
158928389_1706336302872768_1830724044351778976_o
A A
Պաշտոնական

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է, տեսանելիությունը՝ 1 մետր

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Աշոցքի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Կապանի տարածաշրջաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է, տեսանելիությունը՝ 1 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։