A
A
Ղարամյանին չհաջողվեց շրջանցել
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը շախմատի Փարիզի բաց առաջնության 7-րդ տուրում լավ հնարավորություն ուներ շրջանցելու մրցաշարի միանձնյա առաջատար Սեբաստիան Ֆելերին (Ֆրանսիա), քանի որ սպիտակներով հանդիպեց հենց նրա հետ: Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ ֆրանսիացուն հաջողվեց ոչ-ոքի ավարտել պարտիան եւ պահպանել առաջատարի դիրքը: Առաջնության ավարտից երկու տուր առաջ Սեբաստիան Ֆելերն իր ակտիվում ունի 6,5 միավոր, իսկ Տիգրան Ղարամյանը` 6:
Մրցաշարին մասնակցող հայազգի շախմատիստներ Թոմաս Սահաջյանը եւ Գարի Գիրոյանը վաստակել են համապատասխանաբար 4 եւ 3 միավոր եւ զբաղեցնում են միջին տեղեր: