Սա նաև իմ պատմությունն է․ Իվետա Մուկուչյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻվետա Մուկուչյանը ներկայացրել է «Կենացդ խմեմ» սիրված երգի cover տարբերակը: «Սա նաև իմ պատմությունն է: Ուղիղ 20 տարի առաջ, երբ դեռ 14 տարեկան էի, կար մի տղա, ով սիրահարված էր ինձ: Նա ինձ որպես նվեր Գերմանիա էր ուղարկել մի ձայնասկավառակ, որում կար նաև Արաքսյա Վարդերեսյանի «Կենացդ խմեմ» երգը: Լսեցի ու մինչ օրս շարունակում եմ սիրել այն: Դեռ այն շրջանն էր, որ նույնիսկ հայերենով երգեր չէի լսում, սակայն այս մեկն իսկապես սիրել էի»,-նշում է երգչուհին:
Իվետա Մուկուչյանի խոսքով՝ ինքը շատ է սիրում Արասքյա Վարդերեսյանին և ուրախ է, որ «Կենացդ խմեմը» ներկայացնելու հնարավորություն է ունեցել: «Այս երգի հետ կապված նաև անձնական հիշողություններ ունեմ, ուրախ եմ, որ շատ լավ կարծիքներ ենք լսել երգի վերաբերյալ, կարծում եմ, որ այս երգի հետ շատերն ունեն ջերմ հիշողություններ»: