Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում մարտի 6-ին կատարվել է 28 թեստավորում, որոնց արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։
Արցախի առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 466 քաղաքացու հետազոտություն, որից 512-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 396 դեպք: Կատարվել է 20 914 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: