A
A
Արմեն Սարգսյանը և Վահրամ Բաղդասարյանը քննարկել են Հայաստանում լարվածության թուլացման ուղիները
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 7-ին հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի հրավերով:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ: