Բացել լրահոսը Փակել լրահոսը
մետրո
A A
Պաշտոնական

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը» նշում է մետրոյի շահագործման 40 -ամյակը

Երևանի Մետրոպոլիտենի ֆբ-յան պաշտոնական էջը հայտնում է․
 
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանի շնորհավորական ուղերձը մետրոպոլիտենի շահագործման 40- ամյակի առթիվ։
 
Սիրելի՛ աշխատակիցներ,
այսօր պատեհ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Ձեր առաքելությունն ու դերը։ Զօրուգիշեր աշխատանքի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք արագ,անվտանգ ու անխափան ուղևորափոխադրում իրականացնել արդեն 40 տարի։ Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք տասնամյակների ընթացքում ձևավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն մեր նաև մեր իրականության մեջ։ Այդ արժեքները սերնդեսերունդ մեզ են փոխանցել մեր ծնողները, ուստի մենք նույնպես պարտավոր ենք դրանք անխաթար փոխանցել մեր սերունդներին։
 
Սիրելի՛ ուղևորներ,
Մետրոպոլիտենի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ և ցանկանում՝ որպեսզի բարությունն, ազնվությունն ու լավատեսությունը լինեն մեր մշտական ուղեկիցը։
 
Շնորհավորելով տոնական այս օրվա առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն և ստեղծարար աշխատանք։