Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Սատարենք մեր հերոսներին» կազմակերպությունը շտապօգնության 5 մեքենա է նվիրել պաշտպանության բանակին (տեսանյութ)

«Սատարենք մեր հերոսներին» կազմակերպությունը շտապօգնության 5 մեքենա է նվիրել պաշտպանության բանակին Պատերազմին հաջորդած վերականգնողական ծանր փուլում էլ Արցախի կողքին են մեր սփյուռքահայ բարեկամները:

Ասում են՝ ավերակներից պետք է ազատենք ոչ միայն Արցախը, այլեւ մեր միտքն ու հոգին: Տունը Շուշիում թողած եւ այսօր տեղահանված ընտանիքների համար տներ կառուցելու ծրագրեր կազմող բարերարը վստահ է՝ վաղ թե ուշ ինքն էլ իր տունն է գնալու:

Իսկ մինչ այդ՝ վերքերը բուժող Պաշտպանության բանակի կողքին են:

Այս փուլում «Սատարենք մեր հերոսներին» կազմակերպության միջոցով շտապօգնության 5 մեքենա են նվիրել ռազմական հայրենյաց պաշտպաններին:

Հանրային հեռուստաընկերություն