Բացել լրահոսը Փակել լրահոսը
158243079_1041108363085062_5908744439655521675_n
A A
Սպորտ

«Վանը» վստահ հաղթեց «Ուրարտուին» և մոտեցավ հենց մրցակցին

Ֆուտբոլի Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում մրցաշարի նորեկ Չարենցավանի «Վանը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց Երևանի «Ուրարտուին»:

Տանտերերի ֆուտբոլիստներ Վահագն Այվազյանն ու Ալեքսանդր Տենյաևն առաջին խաղակեսի միջնամասում երկու գոլ խփեցին և շոշափելի առավելություն բերեցին իրենց թիմին: Երկրորդ կեսի 77-րդ րոպեին հյուրերի պաշտպան Սալոմոն Նիրիսարկեն գրավեց սեփական դարպասը և էլ ավելի անհուսալի վիճակ ստեղծեց իր թիմի համար: Մնացած ժամանակում «Ուրարտուն» ընդամենը կրճատեց հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Իսա Ալիուն:

Այս հաղթանակից հետո «Վանը» վաստակեց 15 միավոր և մոտեցավ 6-րդ տեղում ընթացող «Ուրարտուին», որը դեռևս մեկ հաղթանակ շատ ունի:

Տուրի վերին խաղը տեղի կունենա վաղը. Գյումրիում «Շիրակը» կընդունի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»: