Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Ի՞նչ ունի վախենալու Արմեն Սարգսյանը, արդյո՞ք նրան հիշեցում են երկքաղաքացիության հարցը»․ մենարկել է ընդդիմության հանրահավաքը (տեսանյութ)

Բաղրամյան պողոտայում մեկնարկել է 17 ուժերի նախաձեռնած հանարահավաքը։ Հանրահավաքի մեկնարկին ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ իրենց շարքերն ամուր են, առողջ, պինդ և տրամադրված են մարտական․

«Մեր շարքերում շատ են այն երիտասարդները, ովքեր այսօր կանգնած են քաղաքական պայքարի մեջ, իսկ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին զենքը ձեռքին կանգնած էին մարտական դիրքերում, կորցնում էին ընկերներ, վիրավորվում էին նրանց ընկերները, բայց նրանք չնահանջեցին»։

Մանուկյանն ասաց՝ այսօրվա հանրահավաքի կարևոր մասը տրամադրվելու է երիտասարդներին։

Հարթակից ելույթ ունեցավ նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, վերջինս պնդեց՝ նախորդ երեք տարիներին թիրախավորվել են բանակը, եկեղեցին և ընտանիքը, ինչը միտում է ունեցել թուլացնել մեր ազգը․

«Բանակի նկատմամբ ճնշումները այսօր էլ շարունակվում են, կարևորագույն ինստիտուտներ իրենց ձայնը բարձրացրին և պահանջեցին հրաժարական, այդպիսի պահանջ է ներկայացրել նաև  ավելի քան 700 փաստաբան, նույնիսկ Հանրապետության նախագահն է հրաժարականի մասին խոսել»։

Զոհրաբյանը համոզված է՝ այսօր էլ փորձ է արվում պառակտում մտցնել հասարակության մեջ, իսկ իրենց պահանջի հասցեատերը, ըստ Զոհրաբյանի, նախագահ Արմեն Սարգսյանն է․

«Նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան, նա ինքը ընդունեց, որ հրամանագիրը հակասում է Սահմանադրությանը, սա նշանակում է, որ պետք է դիմեր ՍԴ, բայց վարչապետի և նախագահի հանդիպումից հետո Արմեն Սարգսյանի մոտ վարքագիծ փոխվեց։ Ի՞նչ ունի վախենալու նախագահ Արմեն Սարգսյանը, արդյո՞ք նրան հիշեցում են իր երկքաղաքացիության հարցը, արդյո՞ք կրկին իրենից փաստաթուղթ են պահանջել։ ՄԵնք ուզում ենք նախագահին վստահեցնել, որ այդ փաստաթուղթը մենք էլ կարող ենք պահանջել և պահանջելու ենք»։

Ըստ Զոհրաբյանի՝ օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելն այս վեճի պատասխանը չի տալիս։ Զոհրաբյանը նշեց՝ ՍԴ դիմելու համար նախագահը ունի մինչև ամսի 9-ը ժամանակ։