Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika
A A
Սպորտ

Լևոն Աղասյանը մտել է աթլետիկայի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ

Լեհաստանի Տորուն քաղաքում մեկնարկած աթլետիկայի 2021թ Եվրոպայի ձմեռային  առաջնությանը մասնակցում են 47 երկրների 733 մարզիկ-մարզուհի, այդ թվում Հայաստանի եռացատկորդ Լևոն Աղասյանը և արագավազորդ Ալեքս Դոնիկյանը:

Առաջինն ասպարեզ է մտել կապանցի աթլետ Լևոն Աղասյանը, որը եռացատկի որակավորման մրցումներում 16,36 մ արդյունքով գրավել է 7-րդ տեղը և մտել եզրափակիչ փուլ: Այստեղ մեդալների համար պայքար կմղեն 1-8-րդ տեղերը գրաված մարզիկները: Եռացատկի եզրափակիչը տեղի կունենա մարտի 7-ին:

Ալեքս Դոնիկյանը մարտի 6-ին կմասնակցի տղամարդկանց 60 մ արագավազքի մրցումներին, որին հայտ են ներկայացրել 71 վազորդ: Մեր աթլետը ներկայումս գտնվում է լավ մարզավիճակում: Վերջերս Բելգրադում կայացած միջազգային մրցաշարում նա 60 մ արագավազքում գրավել էր 3-րդ տեղը՝ ցույց տալով 6,76 վրկ արդյունք: