Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ և հավասարվեց առաջատար «Արարատին»

Ֆուտբոլի Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում այսօր «Փյունիկը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց «Ալաշկերտին»։

Խաղն անցավ հավասար պայքարում և ավարտվեց ոչ-ոքի։ Խաղի հաշիվը 43-րդ րոպեին բացեց փյունիկցիների վենեսուելացի հարձակվող Խոսե Կարաբայոն։ Երկրորդ խաղակեսի 69-րդ րոպեին բրազիլացի Տիագոն հեռահար հարվածով վերականգնեց հավասարությունը։ Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 1։1։

«Ալաշկերտն» այս խաղից հետո վաստակեց 25 միավոր և հավասարվեց առաջնության միանձնյա առաջատար «Արարատին»։ «Փյունիկը» վեցերորդ անգամ ոչ-ոքի ավարտեց իր հանդիպումը և վաստակած 9 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։

Տուրի մյուս հանդիպումները կկայանան մարտի 6-ին և 7-ին։