Բացել լրահոսը Փակել լրահոսը
AZQ49n8Cmt14eEqP75MA
A A
Պաշտոնական

Քննարկում՝ «Մեղրի-2» և «Որոտան-1» էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած համակարգային վթարի վերաբերյալ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի նախագահությամբ  մասնագիտական քնություն իրականացնելու նպատակով տեղի ունեցավ մասնագիտական հանձնաժողովի նիստ՝ Տեսչական մարմնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության, «Էլեկտրաէներգետիկական կարգի օպերատոր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Քոնթուր Գլոբալ» ՓԲ ընկերությունների ներկայացուցիչների  միչև։

Հանդիպման ընթացքում  մասնագիտական քննության հանձնաժողովի կողմից մանրամասն քննարկվեց «Մեղրի-2» և «Որոտան-1» 220 կՎ լարման օդային գծերի անջատման հետևանքով ՀՀ Էլեկտրաէներգետիկական համակարգի երկու և ավելի սուբյեկտներում միաժամանակ տեղի ունեցած վթարի առաջացման պատճառները  և հետևանքները։ 

Աշխատանքների հետագա ընթացքն ապահովելու նպատակով հանձնաժողովի  և մյուս շահագրգիռ գերատեսչությունների անդամներին առաջարկվեց յուրաքանչյուրն իր մասով հանձնաժողովին ներկայացնել ներքին մասնագիտական քնությունների ռեժիմի վերլուծության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։

 Հանձնաժողովի աշխատանքների հետագա ընթացքը կապահովվի սահմանված կարգով։