Բացել լրահոսը Փակել լրահոսը
ALC-logo-HY
A A
Պաշտոնական

Միավորում են ուժերը՝ Ադրբեջանի կառավարության կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների ազատումն ապահովելու համար

2021 թ. մարտի 5-ի հակազդումն Ադրբեջանի կառավարության կողմից հայ ռազմագերիների ու հայ քաղաքացիական անձանց անօրինական ձերբակալման, Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC) և Երևանում գործող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը (CICL) միավորում են իրենց ուժերը՝ Ադրբեջանի կառավարության կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների ազատումն ապահովելու համար:

Երկու կազմակերպությունների համատեղ ջանքերը, որ մեկնարկեցին 2021 թ. հունվարին, նպատակ են հետապնդում պահանջներ ներկայացնել քաղաքացիական և զինվորական անձնակազմին պատճառված վնասների համար, որոնք իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի և միջազգային ահաբեկիչների կողմից, որոնց ադրբեջանական զինված ուժերը վարձել էին Հայաստանի ու Արցախի նկատմամբ իրենց վերջին բացահայտ ագրեսիայի ժամանակ։ ALC-ն և CICL-ը նաև հետապնդում են 2020թ. նոյեմբերի 9-ից՝ ռազմական դիմակայության ավարտից հետո անհետ կորած հայ զինվորների և քաղաքացիական անձանց վերադարձի խնդիրը։

Ի կատարումն Ադրբեջանի կողմից մարդու իրավունքերի խախտումներին զոհ դարձածների համար արդարություն ապահովելու հանձնառության՝ CICL-ը նաև իրականացնում է փաստահավաք հետաքննություն` Ադրբեջանի զինված ուժեր կողմից բանտարկության ընթացքում հայ զինվորների և քաղաքացիական անձանց խոշտանգումների և սպանությունների վերաբերյալ հրապարակված բազմաթիվ միջադեպերի միջոցով։ ALC-ի աջակցությամբ, CICL-ը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդեն նախաձեռնել է տասնյակ դատական գործընթացներ` ադրբեջանական կալանքի տակ նույնականացված հայ գերիների անունից:

Մարդու իրավունքների հայտնի պաշտպան և CICL-ի գործադիր տնօրեն Սիրանուշ Սահակյանը, ով նաև ղեկավարում է ՄԻԵԴ-ում հիշյալ գործընթացները, նկատում է. «Ադրբեջանի կառավարությունը շարունակում է ներգրավվել մարդու իրավունքների կոպիտ և բացահայտ հանցագործությունների օրինակներում, որոնց համար նրանք պետք է պատասխան տան։ ALC-ի հետ սերտ համագործակցությամբ՝ մենք հանձնառու ենք ադրբեջանական ագրեսիայի զոհերի համար ապահովել արդարություն և ի վերջո հասնել հայ գերիների վաղաժամկետ ազատ արձակմանը»։

ALC-ի նախագահ Քեն Խաչիկյանն իր հերթին նկատում է. «Ադրբեջանի կողմից հայ զինվորների և քաղաքացիական անձանց շարունակական ձերբակալումները, չարաշահումները և խոշտանգումները մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են, որոնք այլևս չեն կարող հանդուրժվել և պետք է լուծվեն առանց հետագա հապաղումների։ Մենք ուրախ ենք, որ համագործակցում ենք CICL-ի տաղանդավոր, փորձառու և նվիրված գործընկերների հետ և կշարունակենք այս կենսական ջանքերը, մինչ արդարության հաստատումը և բոլոր գերիների վերադարձը տուն, իրենց ընտանիքներ: Այդ նպատակի համար մենք բոլոր հայերին կոչ ենք անում առատորեն ներդնել իրենց ջանքերն ու ռեսուրսները այս կարևոր նախաձեռնության մեջ»։

 

Ադրբեջանի կառավարության կողմից կալանքի տակ պահվող հայ գերիների ազատ արձակման համար ALC-ին օգնելու նպատակով կարող եք հարկերից հանվող նվիրատվություններ կատարել հետևյալ հղումով՝ https://givebutter.com/ALC_Pows



Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը («ALC») Վաշինգտոնում տեղակայված միջազգային իրավական ինստիտուտ է: Ազգային և միջազգային դատարանների և ֆորումների միջոցով ALC-ն հետապնդում է Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծում: Բացի այդ, այն և՛ պաշտպանում է Արցախի անկախության իրավունքը, և՛ փորձում է հայտնաբերել հնարավոր հայցվորներին, համակարգել մարդու իրավունքների ոտնահարումների զոհերի հայցերը, հետաքննել չարաշահումները և անհրաժեշտ ապացույցներ հավաքել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացրած վերջին ագրեսիայի իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: 



ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ