Բացել լրահոսը Փակել լրահոսը
156577424_785431762115196_9043906638871814063_o
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսն ամբողջությամբ (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը այսօր ասուլիս է տվել ռուսական առաջատար լրատվամիջոցների համար։
Ահա թե ինչեր է ասել նա․
• Արցախի հարցով ստորագրված վերջին փաստաթուղթը ընդդիմության հավանությանը չի արժանանում։ Սակայն առավել բարենպաստ համաձայնագիր ունենալու համար անհրաժեշտ է հաղթել պատերազմում կամ գոնե այն չպարտվել։
• Այս իշխանությունները պետք է ծնկաչոք ներողություն խնդրեին՝ արժանապատվություն ունենալու դեպքում, նույնիսկ ինքնասպան լինեին։
• Ռոբերտ Քոչարյանն իր կուսակցությունը ստեղծելու մտադրություն չունի։
• Վարչապետն այսօր ամենաբարձր հակավարկանիշն ունի։
• Վարչապետը պետք է ներողություն խնդրեր ԳՇ-ից՝ «Իսկանդերի» մասին իր հայտարարության համար։
• Հայաստանի զինված ուժերի վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 3 միլիարդ դոլար։
• Պայմանական «Սորոսի» արժեքները Հայաստանը տանում են ինքնաոչնչացման։
• Ընտրություններում հաղթելու պարագայում Քոչարյանը պատրաստ է բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնել։
• Վարչապետից վրեժ լուծել չի պատրաստվում։
• Քոչարյանի համար 2018-ն անհասկանալի էր։ Նա չէր կարծում, որ հնարավոր է մարդկանց այդքան հեշտ մանիպուլացնել։