Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_4584 (1)
A A
Տնտեսություն

Հայաստանում ևս 9 անձ ստացավ գյուղկենդանիներ պատվաստողի հավաստագիր

«Կենդանիների պատվաստող» (վակցինատոր) մասնագիտության ուսուցման ծրագրի երկրորդ խմբի 9 մասնակից քննությունը հաջող հանձնելուց հետո ստացավ գյուղատնտեսական կենդանիներ պատվաստողի հավաստագիր: Այս անգամ 10 մասնակցից միայն մեկին չհաջողվեց քննությունը հաջողությամբ հանձնել:
 
Քննությանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ՝ փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ:
 
Հավաստագիր ստացած այս անձինք ևս կարող են պայմանագիր կնքել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ և ծառայություններ մատուցել համայնքներում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրավարի 26-ին հավաստագիր էր
ստացել ուսուցման ծրագրին մասնակցած 8 մասնակից:
 
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջև կնքված եռակողմ պայմանագրի՝ «Կենդանիների պատվաստող» (վակցինատոր) մասնագիտության 5-օրյա ուսուցման ծրագիրը մեկնարկել էր փետրվարի 15-ից: Հնգօրյա դասընթացները շարունակվում են՝ ըստ խմբերի:
 
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ