Պետական գնումների ընթացակարգում հակաճգնաժամային մեխանիզմի կիրառման պայմանները սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծը
Հայաստանի ֆինանսների նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել Պետական գնումների ընթացակարգում հակաճգնաժամային մեխանիզմի կիրառման պայմանները սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով ներդրվում են ժամանակավոր խթաններ հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսների օգտագործումը խթանելու նպատակով:

Մասնավորապես, սահմանվում է, որ եթե հաղթող մասնակիցը՝ անկախ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելու հանգամանքից, պարտավորվում է պայմանագիրը կատարելու ժամանակ ավելի քան X%-ի չափով օգտագործել հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսներ, ապա վերջինիս սուբսիդավորման եղանակով կարող է փոխհատուցվել պայմանագրի արժեքի X %-ը:

Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանումը նպատակ է հետապնդում հակաճգնաժամային տնտեսական արձագանքման միջոցառումների համատեքստում՝ պետական գնումների ընթացակարգերի միջոցով, գործարկել միջանկյալ մեխանիզմ, նպատակ ունենալով ժամանակավոր սուբսիդավորման միջոցով խթանել տեղական արտադրությանը: