Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Ղարամյանը 2-րդ տեղում

Սպորտ

Ֆրանսիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը շարունակում է վստահ հանդես գալ շախմատի Փարիզի բաց առաջնությունում: Վեց տուրից հետո նա 5,5 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը` առաջատար Սեբաստիան Ֆելերին (Ֆրանսիա) զիջելով ընդամենը կես միավորով: 7-րդ տուրում Տիգրանը լավ հնարավորություն ունի շրջանցելու Ֆելերին, քանի որ սպիտակներով հանդիպելու է հենց նրա հետ:

Մրցաշարին մասնակցող հայզագի շախմատիստներ Թոմաս Սահաջյանը եւ Գարի Գիրոյանը իրենց ակտիվում ունեն համապատասխանաբար 4 եւ 2 միավոր: