Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեքն էլ հաղթեցին

Սպորտ

Հայաստանի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրեասյանը եւ Կարեն Մովսիսյանը հաղթանակով սկսեցին ելութները Իսպանիայի Բենասկե քաղաքում անցկացվող շախմատի ավանդական միջազգային մրցաշարում:

Առաջին տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով պարտության մատնեց իսպանացի Անտոնիո Նավարոյին, իսկ Զավեն Անդրեասյանն ու Կարեն Մովսիսյանը սեւերով առավելության հասան համապատասխանաբար Մարկ Բալախուեի (Իսպանիա) եւ Անջել Սոլոմոնսի (ՀԱՀ) նկատմամբ:

Կազմակերպիչների հաշվարկով Հրանտ Մելքումյանը առաջին տուրից հետո զբաղեցնում է 24-րդ, Զավեն Անդրեասյանը` 29-րդ, Կարեն Մովսիսյանը` 44-րդ տեղը: