Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ոչ մի հարցի չեմ պատասխանելու և ցուցմունք չեմ տալու․ Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեում է (տեսանյութ)

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր՝ մարտի 4-ին, հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Մինչ Քննչական կոմիտե մտնելը լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նշեց՝ որեւէ հարցի չի պատասխանելու, որևէ ցուցմունք չի տալու։ Հարուցված քրեական գործը Մանուկյանը համարեց քաղաքական հետապնդում, նշեց՝ երկրի ղեկավարի կողմից խախտվում է Սահմանադրություն,  և իր դեմ պետք է քրեական գործեր հատուցվեն։

Մանուկյանը պնդեց՝ իր հայտարարությունները Սահմանադրության խախտում չեն, և չի ընդունելու իրեն առաջադրված մեղադրանքը, նաեւ պնդեց՝ չի փոշմանել իր հայտարարությունների համար։

Ընդդիմության վարչապետի թեկնածուն ասաց՝ եթե իրեն կալանավորեն, հազարավոր մարդիկ կան, ովքեր կշարունակեն պայքարը։

Նշենք, որ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելը)։