Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fonseka 4.03.
A A
Սպորտ

Թիմը լավ արձագանքեց «Միլանից» կրած պարտությունից հետո. «Ռոմայի» գլխավոր մարզիչ (տեսանյութ)

Հռոմի «Ռոմայի» գխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան այսպես մեկնաբանեց «Ֆիորենտինայի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակը (2:1).

«Շատ դժվար խաղ էր, քանի որ «Ֆիորենտինան» բարդ մրցակից է: Մեզ հաջողվեց ավելի լավ խաղալ պաշտպանությունում, բայց առջևի գծում առայժմ ամեն ինչ չի ստացվում: Գլխավորն այն է, որ թիմը լավ արձագանքեց «Միլանից» կրած պարտությունից հետո և կարողացավ կարևոր հաղթանակ տանել: Ֆուտբոլիստները մեծ ծավալի աշխատանք տարան, չնայած նրանցից մի քանիսը երկար ժամանակ խաղում են առանց փոխարինման», - ասել է պորտուգալացի մասնագետը:

Նշենք, որ «Ռոմայում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը: Նա երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին փոխարինվեց: «Ռոման» հաղթական գոլը խփեց 88-րդ րոպեին: 

Այս հաղթանակից հետո հռոմեական ակումբը վաստակեց 47 միավոր, սակայն մնաց նույն 5-րդ հորիզոնականում, քանի որ առջևից ընթացող «Յուվենթուսն» ու «Ատալանտան» նույնպես հաղթանակ տարան այս տուրում:

Հաջորդ հանդիպումը «Ռոման» կանցկացնի մարտի 7-ին, սեփական դաշտում, «Ջենոայի» հետ: