Բացել լրահոսը Փակել լրահոսը
156623516_1702573386582393_1698059822587936084_o
A A
Պաշտոնական

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
❗Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-150 մետր։
✅ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
? Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: